ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայկական թանգարանի անդարձ վերադարձը

Հայկական թանգարանի անդարձ վերադարձը
22.09.2014 | 12:56

Ֆրանսիայի Հայկական թանգարանի վերաբացման խնդիրը հանգուցալուծում չի գտնում: 1953-ից թանգարանն իր մշակութային արժեքները ցուցադրել է Փարիզի Էնների հյուրանոցի առաջին հարկում տեղակայված երկու սրահներում: 2011-ին վերանորոգման աշխատանքների պատրվակով, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն, հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012-ի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը: Փոխարենը ցուցասրահները դարձել են մեկ այլ թանգարանի պահոց, փականները փոխվել են և հայտնի չէ` ինչ ճակատագրի է արժանացել հավաքածուի՝ ներսում մնացած մասը:

Ֆրանսաբնակ նկարիչ ՄԱՐՏԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ֆրանսահայերը պայքարում են, բայց արդյունքը դեռ պարզ չէ: «Ես առաջարկել եմ, որ եթե չեն կամենում թանգարանը վերաբացել, մեզ իրավունք տան ցուցանմուշները տեղափոխել Հայաստան»,- ասաց նկարիչը: Թեպետ, թանգարանի հայրենադարձությունը լավագույն տարբերակը չի թվում, այն էլ Ցեղասպանության հարյուրամյակի շեմին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ